Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դադարեցրեք աշխատանքի իմիտացիան. դուք չեք այս ժողովրդի խնդիրները լուծողը՝ հիշե՛ք սա. Արթուր Հովհաննիսյան

Այսօր՝ մարտի 1-ին, Ազգային ժողովի հերթական նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ընդդիմությանը կոչ արեց վերադառնալ կեղծ իրականությունից և դադարեցնել աշխատանքի իմիտացիան:

Նա հիշեցրեց, որ օրինագծերը քննարկվում են մասնագիտական հանձնաժողովներում. «Եվ հենց այնտեղ կա հնարավորություն դետալային քննարկել ցանկացած դրույթ, տառ ցանկացած օրենքում: Սակայն հանդիսատեսների քանակը հանձնաժողովներում այնքան էլ շատ չէ, և բերում են լիագումար նիստերում քննարկելու: Աշխատանքի իմիտացիա եք ստեղծում, թե իբր որոշել եք ժողովրդի վիճակը բարելավել, բայց ժողովուրդը շատ լավ գիտի, որ այդ իրավիճակը դուք եք ստեղծել: Դուք չեք այս ժողովրդի խնդիրները լուծողը. հիշեք սա»:

Մանրամասն՝ տեսանյութում: