Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսական ԶՈՒ-ն հարվածներ է հասցրել Կիևի հեռուստաաշտարակին․ կա 5 զոհ․ ՆԳՆ

Ռուսական ԶՈՒ-ն հարվածներ է հասցրել Կիևի հեռուստաաշտարակին․ կա 5 զոհ․ ՆԳՆ
Քաղաքականություն / Աշխարհ
20:12, 01 март 2022
Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Կիևի հեռուստաաշտարակին. հայտնում են մի շարք Telegram ալիքներ. փոխանցում է korrespondent.net-ը:

«Արդեն մի քանի պայթյուն է որոտացել»,-նշվում է տեսանյութերից մեկում:

«Ուշադրություն․ հեռուստաաշտարակի հեռարձակողի կառավարման սենյակն  են գնդակոծել։ Որոշ ժամանակ հեռուստաալիքները չեն աշխատի։ Առաջիկայում կմիանա մի քանի հեռուստաալիքների պահեստային հեռարձակումը», - հայտնել են Ուկրաինայի Ներքին գործերի նախարարությունից՝ հավելելով, որ զոհվել է առնվազն 5 մարդ, կան վիրավորներ։

385 մետրանոց աշտարակը չի վնասվել, հեռարձակումները, սակայն, դադարեցվել են։


Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի