Սեյրան Օհանյանի արձագանքը ընդդիմության մանդատները վայր դնելու առաջարկին

Քաղաքականություն
Նաիրա Զոհրաբյանը թող զբաղվի իր գործով։ Մանդատները վայր դնել կամ վայր չդնելը՝ չպետք է մեզ կողքից հուշեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, թե կարող է գրազ գալ, որ «կալաշնիկովը պահես «Հայաստան» խմբակցության պատգամավորների ճակատներին, նրանք մանդատը թողնողը չեն»։
«Չեմ լսել Նաիրա Զոհրաբյանի այդ խոսքը։ Առաջարկում եմ, որ Նաիրա Զոհրաբյանը զբաղվի իր գործով։ Մանդատները վայր դնել կամ վայր չդնելը՝ չպետք է մեզ կողքից հուշեն»,- նշեց Օհանյանը՝ հավելելով, որ իրենց գործուղել են ԱԺ՝ 270.000 քաղաքացի, նրանց հետ համատեղ էլ յուրաքանչյուր որոշում կընդունվի։