Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արտահերթ ընտրությունների օրն այսօր-վաղը կհրապարակվի. Ռոմանոս Պետրոսյան

Արտահերթ ընտրությունների օրն այսօր-վաղը կհրապարակվի. Ռոմանոս Պետրոսյան
«Ամուլսարի հանքի շահագործման մասով որպես այդպիսին այս պահի դրությամբ որևէ որոշում ֆիքսված չէ»,- այս մասին  Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:
Նախարարի խոսքով՝ քանի դեռ քրեական գործը հանգուցալուծված չէ՝  չի կարող որևէ մեկնաբանություն անել։ «Կարող եմ երաշխավորել, որ եթե Քննչական կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործը վեր հանի այնպիսի փաստեր, որոնք կասկածի տակ կդնեն ՇՄԱԳ-ը, վտանգավոր թափոնների տեղադրման թույլտվությունները, կասկածի տակ կդնեն ջրօգտագործման թույլտվությունները, ապա ես՝ ինքս, ամենախիստ հակադարձումը կանեմ»։
Անդրադառնալով արտահերթ ընտրությունների անցկամանը՝ Պետրոսյանն ասաց․ 
«Քաղաքական պրոցեսների սահմանադրական ճանապարհով հանգուցալուծումը տեսնում են միայն արտահերթ ընտրությունների միջոցով եւ արդեն ժամանակն էր իրավիճակը հանգուցալուծման տանելու։ Իշխանությունն առաջիկայում պատրաստվում է արտահերթ ընտրությունների գնալ։ Այսօր-վաղը, կարծում եմ, որոշումը կհրապարակվի»։