Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ակն ընդ ական». Ռոգոզինը մեկնաբանել է ԱՄՆ պատժամիջոցները

«Ակն ընդ ական». Ռոգոզինը մեկնաբանել է ԱՄՆ պատժամիջոցները
Քաղաքականություն
22:56, 02 март 2022
«Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ Ռուսաստանը կպատասխանի պաշտպանության ոլորտի և հանքարդյունաբերության ձեռնարկությունների դեմ ԱՄՆ պատժամիջոցներին. գրում է ՌԻԱ Նովոստին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ ԱՄՆ-ը արգելափակող պատժամիջոցներ է սահմանում ռուսական պաշտպանական ձեռնարկությունների և նավթի ու գազի արդյունահանման սարքավորումների արտահանման վերահսկողության համար։

«Դե ուրեմն, մենք ձեզ վաղը կպատասխանենք: Ակն ընդ ական», - գրել է Ռոգոզինը Telegram-ի իր ալիքում:

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի