Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սա աննախադեպ երևույթ է. առաջին անգամ ՄԻՊ-ը պաշտոնավարել է մինչև իր պաշտոնավարման վերջին օրը. Վարչապետը ողջունեց նորընտիր ՄԻՊ-ին

Այսօր՝ մարտի 3-ին, Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունեց Հայաստանի Մարդու իրավունքների նորընտիր պաշտպանին և հաջողություն մաղթեց նրան հետագա աշխատանքի ընթացքում:

«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը գնալով ավելի կբարձրանա և կօգնի նաև Հայաստանի պետական իշխանության մարմիններին՝ բարձրացնելու երկրում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը»,- նշեց վարչապետը:

Նա հավելեց, որ ունենք աննախադեպ երևույթ երրորդ հանրապետության պատմության և ՄԻՊ ինստիտուտի գոյության համար. «Առաջին անգամ ՄԻՊ-ը պաշտոնավարել է  մինչև իր պաշտոնավարման վերջին օրը: Նախկինում մենք ունեցել ենք Մարդու իրավունքների 4 պաշտպան, որոնք բոլորն էլ, իրենց մանդատի ժամկետը չլրացած, հրաժարական են տվել: Սա կարևոր արձանագրում է»:

Մանրամասն՝ տեսանյութում: