Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մարուքյանը Հ1-ի եթերում Ընտրական օրենսգրքի մասին ստերի մի փունջ է խոսել» ․ Դանիել Իոաննիսյան

«Մարուքյանը Հ1-ի եթերում Ընտրական օրենսգրքի մասին ստերի մի փունջ է խոսել» ․ Դանիել Իոաննիսյան
Քաղաքականություն
13:37, 18 март 2021
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Էդմոն Մարուքյանը Հ1-ի եթերում Ընտրական օրենսգրքի մասին մանիպուլացիաների և նույնիսկ ստերի մի փունջ է խոսել... Ապշեցնող ծավալների մանիպուլացիաներ:

Էդմոն Մարուքյանը ասում է, որ եթե հիմա օրենսգիրքը փոխվի, ապա ընտրությունները մեկ տարով հետ կընկնեն: 2018 թվականին նույն 

Էդմոն Մարուքյանը մեր հետ միասին կռիվ էր տալիս, որ ընտրություններից 40 օր առաջ օրենսգիրք ու ընտրակարգ փոխվի և որևէ մի տարվա անուն չէր տալիս: Ու քանի դեռ Մարուքյանը ասում է, որ մասնագետներն ասում են՝ փոխված օրենսգրքով ընտրություններ կազմակերպելու համար պետք է մի տարի նախապատրաստվել, ես ասում եմ, որ նման մասնագետ չկա: Թող այդ մասնագետի անունը տա՝ տեսնենք:

ԼՀԿ-ի ղեկավարը մանիպուլացնում է իրենց առաջարկած բաց համամասնական համապետական ընտրակարգի՝ տարածքային ներկայացվածության մասին: Մարզերի ներկայացվածության տեսանկյունից ԼՀԿ-ի առաջարկը չի տարբերվում շրջանառվող նախագծից:
Էդմոն Մարուքյանը նաև մանիպուլացնում է այդ առաջարկի քննարկման ընթացքը: ԼՀԿ-ին առաջարկվել էր իրենց առաջարկը օրենսդրական փոփոխության տեսքով ներկայացնել, որ ամբողջական քննարկենք, բայց առաջարկը չեկավ: Երբեք ԼՀԿ-ին չի ասվել, որ իրենց առաջարկածը հետաձգում է ընտրությունները:

Քանի դեռ Էդմոն Մարուքյանն ասում է, որ ընդունվել են իրենց առաջարկած միմիայն տեխնիկական դիտողությունները, դա,ևս, այդպես չէ:

Էդմոն Մարուքյանին շատ լավ հայտնի է, որ ընտրությունների առավել քաղաքական լինելու համար պետք է օրենսգիրքը փոփոխել, բայց ինքը եթերում պնդում է հակառակը:

Առհասարակ, ես ապշած եմ, թե ինչպես է Լուսավոր Հայաստանը գովազդում Սերժ Սարգսյանի «հագով կարված» Ընտրական օրենսգիրքը և խանգարում դրա փոփոխություններին:

Հ.Գ. «Իմ քայլը» պարտավոր է ընդունել Ընտրական օրենսգիրքը ու իրականացնել մարդավարի արտահերթ ընտրություններ: Դա բխում է հեղափոխության խոստումներից, 70 տոկոս ստացած ուժի նախընտրական ծրագրից և Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերին հրապարակած ճանապարհային քարտեզից» :