Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում հյուրընկալվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում հյուրընկալվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը
Քաղաքականություն
19:29, 03 март 2022
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը մարտի 3-ին ընդունել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են Հայաստանում ժողովրդավարական առաջընթացի ուղղությամբ իրականացվող աշխատանքները եւ մեծապես կարեւորվել Ֆրանսիայի աջակցությունն այդ ուղղությամբ: Արժեւորվել է Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ միջխորհրդարանական կապերի զարգացումը բարեկամական խմբերի ու միջխորհրդարանական պատվիրակությունների մակարդակում:

Միջխորհրդարանական համագործակցության ամենատարբեր բնագավառներում ակտիվ համագործակցությունը շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: