Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հունիսի 20-ը որպես արտահերթ խորհրդարանական ընտրություննեիրի օր, մեզ համար ընդունելի է․ Էդմոն Մարուքյան

Հունիսի 20-ը որպես արտահերթ խորհրդարանական ընտրություննեիրի օր, մեզ համար ընդունելի է․ Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն
15:32, 18 март 2021
 
Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրառել է․

Սիրելի' հայրենակիցներ,

Քիչ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել վարչապետ Փաշինյանի հետ և քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցը։

Վարչապետը ի պատասխան սեղմ ժամկետներում ընտրությունների կազմակերպման մեր պահանջի, առաջարկել է հունիսի 20-ը քննարկել որպես ընտրությունների օր` վերջնաժամկետ։

Իմ կողմից նշվել է, որ սկզբունքային է ընտրությունների անցկացումը սեղմ ժամկետում և դրանք մինչև աշուն կամ 2023 թվականը չթողնելը։

Հետևաբար, հայտնել եմ, որ 2021 թվականի հունիսի 20-ը, որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր մեզ համար ընդունելի է։