Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայրենիքի փրկության շարժումը» չի մասնակցի հունիսի 20-ի ընտրություններին․Վազգեն Մանուկյանի խոսնակ

«Հայրենիքի փրկության շարժումը» չի մասնակցի հունիսի 20-ի ընտրություններին․Վազգեն Մանուկյանի խոսնակ
Քաղաքականություն
15:32, 18 март 2021
Վազգեն Մանուկյանի խոսնակ Անի Գասպարյանը Civic.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ սույն թվականի հունիսի 20-ին կլինեն արտահերթ ընտրություններ, ասաց․
«Այս պահին դրությամբ ուժի մեջ է այն դիրքորոշումը, որը  հայտարարել է «Հայրենիքի փրկության շարժումը», իսկ այդ դիրքորոշումը հետեւյալն է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, ձեւավորվի ժամանակավոր Կառավարություն եւ մեկ տարի անց լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Շարժման դիրքորոշումը ուժի մեջ է»։
Մեր հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում այն փաստը, որ շարժման անդամ ԲՀԿ-ն համաձայնության է եկել իշխանության հետ եւ կմասնակցի արտահերթին, Մանուկյանի խոսնակը չմեկնաբանեց, ասելով, որ չի կարող գնահատական տալ։