Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ժողովուրդն իր քվեով պետք է որոշի, թե ում է վստահելու հաջորդ իշխանությունը. Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը

Ժողովուրդն իր քվեով պետք է որոշի, թե ում է վստահելու հաջորդ իշխանությունը. Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը
Քաղաքականություն
15:57, 18 март 2021
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Մի քանի օր առաջ ես հայտարարել էի, որ ստեղծված ծանրագույն վիճակից մեր հայրենիքը դուրս բերելու համար հնարավորինս սեղմ ժամկետներում պետք է երկրում ձևավորել նոր իշխանություն և նոր կառավարություն: Դրա միակ լեգիտիմ ճանապարհը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Ժողովուրդն իր քվեով պետք է որոշի, թե ում է վստահելու հաջորդ իշխանությունը:
Հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Խաղաղություն հայ ժողովրդին, Աստված պահապան բոլորիս»: