Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վահագն Խաչատուրյանը ՀՀ նախագահի պաշտոնը կստանձնի մարտի 13-ին՝ ԱԺ հատուկ նիստի ժամանակ

Վահագն Խաչատուրյանը ՀՀ նախագահի պաշտոնը կստանձնի մարտի 13-ին՝ ԱԺ հատուկ նիստի ժամանակ
Քաղաքականություն
14:56, 04 март 2022
ՀՀ Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանի  համապատասխան կարգադրության համաձայն՝ Վահագն Խաչատուրյանը ՀՀ նախագահի պաշտոնը կստանձնի մարտի 13-ին: Այդ կապակցությամբ ԱԺ հատուկ նիստ կգումարվի:

ԱԺ հայտարարության մեջ ասվում է.

«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի հատուկ նիստում

Հանրապետության նախագահի՝ պաշտոնը ստանձնելու մասին

Սահմանադրության 127-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 49-րդ հոդվածների համաձայն՝ Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է ԱԺ հատուկ նիստում, որը կգումարվի Հանրապետության նախագահի ընտրվելուց հետո տասներորդ օրը՝ մարտի 13-ին՝ ժամը 12:00-ին»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովի պատգամավորները երեկ քվեարկության երկրորդ փուլով ՀՀ նախագահի պաշտոնում ընտրեցին Վահագն Խաչատուրյանին։ Նրա թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Ընտրությանը խորհրդարանական ընդդիմադիր ուժերը չէին մասնակցել: