Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմությունը հերթական անգամ ցուցադրում է իր քաղաքական ամլությունը, որովհետև դա ընդդիմություն չէ, խումբ է, որը սպասարկում է Քոչարյանի և Սարգսյանի ամբիցիաները․ Վիգեն Խաչատրյան․ տեսանյութ

«Ընդդիմությունը հերթական անգամ դրսևորում է իր քաղաքական ամլությունը, որովհետև դա քաղաքական ընդդիմություն չի, դա մի հատ խումբ է, որը սպասարկում է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ամբիցիաները՝ հետ գալ իշխանության»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ մեկնաբանելով խորհրդարանական ընդդիմության այն մեղադրանքը, թե Վահագն Խաչատուրյանը չի կարող լինել անաչառ նախագահ։

Վիգեն Խաչատրյանի խոսքով՝ նրանք ընդդիմություն չեն, քանի որ ընդդիմությունը նա է, որը գործող իշխանության առջև ծառացած լուծումներին ավելի արդյունավետ լուծում է առաջարկում, որպեսզի ժողովուրդն ընտրելու հնարավորություն ունենա, բայց այս մարդիկ առկա լուծումները փնովողի դերում են։ 

«300 000 մարդ ձեզ ձայն է տվել, էդ 300 000-ի մեջ մի արժանի թեկնածու չտեսա՞ք, բերեիք, ասեիք՝ սա էլ մեր թեկնածուն է, թող մրցակցեին, անաչառ։ Բայց իրենց մոտ կա այն համոզումը, որ քաղաքական միավորը թայֆա է, որտեղ չես կարող լինել անաչառ, իրենք չեն հավատում, որ մարդը կարող է լինել քաղաքական թիմից ու լինել անաչառ»,- ասաց Վիգեն Խաչատրյանը։

Լիլիթ Թադևոսյան

Մանրամասները՝ տեսանյութում