Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ժամանակն է, որ բանաձևերը գործողությունների վերածվեն. Սոնա Ղազարյանը՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հայկական պատմամշակութային հուշարձանների պահպանության մասին

Ժամանակն է, որ բանաձևերը գործողությունների վերածվեն. Սոնա Ղազարյանը՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հայկական պատմամշակութային հուշարձանների պահպանության մասին
Քաղաքականություն / Մշակույթ
20:12, 04 март 2022
Այսօր տեղի ունեցավ ԵԽԽՎ Մշակույթի, գիտության, կրթության և մեդիա հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որին մասնակցել եմ որպես հանձնաժողովի անդամ.ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը:

Քննարկումների ժամանակ անդրադարձել եմ ՀՀ պատվիրակության ղեկավար Ռ․ Ռուբենյանի նամակին հասցեգրված նաև այս հանձնաժողովի նախագահին հայկական պատմամշակութային հուշարձանների պահպանության հարցով։ Մասնավորապես թե նամակում, թե իմ խոսքում անդրադարձել եմ Ադրբեջանի վերահսկության տակ հայտված պատմամշակութային հուշարձանների պահպանությանը հրատապ հարցին և Ադրբեջանի կողմից տարվող անընդունելի քաղաքականությանը։

Ամիսներ առաջ ԵԽԽՎ-ում ընդունվեց բանաձև, որտեղ խորհրդարանը անհանգստությունն էր հայտնում հայկական պատմամշակութային հուշարձանները կեղծ աղվանական հուշարձաններով փոխարինելու նարատիվով՝ խոսությով։ Այսօր այդ խոսույթը վերածվել է գործողության, քանի որ մենք արդեն տեղյակ ենք Ադրբեջանում ստեղծված աշխատանքային խմբի մասին, որը ստեղծված է քննելու և հայկական պատմամշակութային հուշարձանները աղվանականով փոխարինելու համար․ այս մասին է հայստնել Ադրբեջանի մշակույթի նախարար Ա․ Կարիմովը։

Այս ամենը անընդունելի է և ժամանակն է, որ բանաձևերը գործողությունների վերածվեն։