Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինը թերագնահատել էր ուկրաինական բանակի ուժը. Ստոլտենբերգ

Պուտինը թերագնահատել էր ուկրաինական բանակի ուժը. Ստոլտենբերգ
Քաղաքականություն / Աշխարհ
21:41, 04 март 2022
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թերագնահատել է Ուկրաինայի Զինված ուժերի ուժը: Այս մասին Ստոլտենբերգը հայտարարել է ուրբաթ օրը Հյուսիսատլանտյան խորհրդի արտակարգ նիստից հետո, փոխանցում է pravda.com.ua-ն։

«Պուտինը թերագնահատել էր Ուկրաինայի Զինված ուժերի հզորությունը. նրանք կարողացան հակահարված տալ, կռվել և դանդաղեցնել հարձակումը: Սա, առաջին հերթին, ուկրաինական բանակի խիզախության արդյունքն է: Բայց նաև ուկրաինացի ժողովրդի քաջությունն ու  նախագահ Զելենսկու աջակցությունն է»,- ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը։

Միևնույն ժամանակ, Ստոլտենբերգը կարծում է, որ դա նաև ՆԱՏՕ-ի արժանիքն է, քանի որ Դաշինքը տարիներ շարունակ օգնել է Ուկրաինայի զինված ուժերին՝ 2014 թվականից սկսած վերազինելով և մարզելով նրան։

«Եվ հիմա մենք ուժեղացնում ենք մեր աջակցությունը նոր մատակարարումներով», - հավելել է Ստոլտենբերգը՝ նկատի ունենալով ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինային տրվող ռազմական օգնությունը:

Միևնույն ժամանակ, Ստոլտենբերգը կանխատեսել է Ուկրաինայում հետագա էսկալացիա՝ ասելով, որ առջևում դժվար օրեր են սպասվում։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի