Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարդիկ այսօրվանից կմահանան նաև ձեր պատճառով. Զելենսկին` ՆԱՏՕ-ին

Մարդիկ այսօրվանից կմահանան նաև ձեր պատճառով. Զելենսկին` ՆԱՏՕ-ին
Քաղաքականություն / Աշխարհ
12:35, 05 март 2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն, հրաժարվելով Ուկրաինայի երկնքում ոչ թռիչքային գոտի սահմանելուց, ըստ էության «կանաչ լույս» է վառել ուկրաինական քաղաքների ռմբակոծման համար։ Այս մասին պետության ղեկավարը հայտարարվել է նոր ուղերձում։

«ՆԱՏՕ-ն այսօր կանաչ լույս վառեց ուկրաինական քաղաքների և գյուղերի հետագա ռմբակոծման համար՝ հրաժարվելով ոչ թռիչքային գոտի ստեղծելուց, սակայն դուք կարող էիք փակել երկինքը: Ես չգիտեմ, թե ում կարող եք պաշտպանել, և արդյոք Դաշինքի երկրներն ընդունակ են պաշտպանել»,- ասել է Ուկրաինայի նախագահը։