Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Արտահերթ ընտրությունների մասին խոսք լինել չի կարող»․ ՀՀԿ փոխնախագահ

«Արտահերթ ընտրությունների մասին խոսք լինել չի կարող»․ ՀՀԿ փոխնախագահ
Քաղաքականություն
16:33, 18 март 2021
«Արտահերթ ընտրությունների մասին խոսք լինել չի կարող։ Ինչո՞ւ ենք փչում արհեստական օրակարգ։ Մենք Նիկոլ Փաշինյանի հետ որեւէ քաղաքական գործընթացի մեջ չենք մտնելու, եւ դեկտեմբերին նա հայտարարեց ընտրությունների մասին ու հետ քաշվեց։ Հիմա նորից է խոսում արտահերթի մասին։ Սա կեղծ օրակարգ է Նիկոլի համար»,- Սերժ Սարգսյանի գործով հերթական  դատական նիստի ժամանակ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Նկատենք, որ Աշոտյանի այս խոսքերի ժամանակ դեռ հայտնի չէր, որ իշխանությունն արդեն նշանակել է արտահերթ ընտրությունների օր: