Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ո՞վ է«Իմ քայլ»-ի նոր պատգամավորը

Ո՞վ է«Իմ քայլ»-ի նոր պատգամավորը
Քաղաքականություն
16:48, 18 март 2021
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանի՝  մանդատը վայր դնելուց հետո մանդատից հրաժարվեց նաև Արմեն Մկտչյանը, ով ըստ ցուցակի պիտի փոխարիներ Թևոսյանին։ Էմմա Պալյանը հաստատեց՝ կվերցնի պատգամավորական մանդատն ու կփորձի մինչև արտահերթ ընտրություններ ուժերի ներածին չափով օգնել իր թիմին,գրում է freenews.am-ը։

Էմմա Պալյանն ավարտել է Շիրակի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը: Աշխատում է որպես ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի օգնական: Պատգամավորի թեկնածու է եղել  Գյումրու թիվ 11 ընտրատածքում: Ամուսնացած է, ունի երկու աղջիկ: