Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմադիրների դատարկ հարցերը պետք է ստանան արժանի պատասխան. Նրանց նպատակն է շոուներ ապահովելն ու ապօրինի գույքի բռնագանձման դեմ ընդհատակյա պայքարը. Վահագն Ալեքսանյան

«Ձևակերպումների հետևից եք ընկնում ու բուն իմաստը բաց եք թողնում: Ժեստիկուլյացիան ամբիոնից խոսելիս կարող է լինել ցանկացած: Դա ընկալել վիրավորական, թե ոչ՝ ամեն մեկն ինքը պետք է որոշի, բայց լրիվ նույն ժեստիկուլյացիայով շատ հաճախ խոսում են նաև ընդդիմադիր պատգամավորները»,- այսօր՝ մարտի 7-ին, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝  պատասխանելով ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքին առնչվող լրագրողի հարցին: Պատգամավորը հավելեց, որ դա մի այնպիսի հարց չէ, որը պետք է քննարկման առարկա դարձնել:

Պատգամավորն ընդգծեց, որ ընդդիմադիրների բուն հարցերին բազմիցս է պատասխանվել. «Իսկ ընդդիմադիրների դատարկ հարցերը, որոնք բացառապես տրվում են շոուներ ապահովելու և ԱԺ պատգամավորի իրենց բուն գործունեությունը քողարկելու համար, ես կարծում եմ, որ, այո, պետք է ստանան արժանի պատասխան, որովհետև այն բնույթը, որով ձևակերպվում են ընդդիմադիրների հարցերը՝ հանձնել եք հայրենիքը, հանձնել եք Արցախը, պարզապես դատարկաբանություններ են: Հակառակ պարագայում, ինչպես ճիշտ ընդգծեց վարչապետը, նույն ընդդիմադիրները բանակցում էին հայրենիք հանձնելու շուրջ»:

Վահագն Ալեքսանյանն ընդգծեց, որ իրենց շոուներով ընդդիմադիրները փորձում են հանրությունից շեղել ապօրինի գույքի բռնագանձման դեմ իրենց ընդհատակյա պայքարը:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն էլ հավելեց, որ նման անթույլատրելի արարքին միշտ լինելու է արձագանք:

Մանրամասն՝ տեսանյութում: