Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մանե Թանդիլյանը երեկ հարցազրույց է տվել ֆրանսիական հեղինակավոր ԶԼՄ-ներից մեկին

Մանե Թանդիլյանը  երեկ հարցազրույց է տվել ֆրանսիական հեղինակավոր ԶԼՄ-ներից մեկին
Քաղաքականություն
10:53, 12 февраль 2021
Արցախի Հանրապետության Աշխատանքի, սոցիալական հարցերի և միգրացիայի նախարար Մանե Թանդիլյանը  երեկ հարցազրույց է տվել ֆրանսիական հեղինակավոր ԶԼՄ-ներից մեկին։ 

Նախարարն անդրադարձել է մի շարք կարևոր հարցերի՝ նշելով, որ պատերազմի ընթացքում տուն կորցրած բոլոր անձանց Արցախում տներով ապահովելու համար ամենաշատը 3 տարի կպահանջվի։ Սա տիկին Թանդիլյանը որպես խոստում չասաց, սակայն նշեց, որ գիտակցում է, որ պիտի հասցնեն ամենաշատը 3 տարում ավարտել այս կարևոր գործը։ 

Տիկին նախարարը նաև ներկայացրեց ներքին տեղահանված անձանց կարիքներն ու պետության ջանքերը դրանց բավարարման ուղղությամբ։ Խոսեցին նաև Արցախում բիզնես ներդնելու առավելությունների, մարդկանց աշխատանքով ապահովելու անհրաժեշտության մասին։