Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինը ստորագրել է քաղաքացիներին և բիզնեսին աջակցող միջոցառումների մասին օրենքի փաթեթ

Պուտինը ստորագրել է քաղաքացիներին և բիզնեսին աջակցող միջոցառումների մասին օրենքի փաթեթ
Քաղաքականություն / Տնտեսություն
22:00, 08 март 2022
Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը պարունակում է մի շարք սոցիալ-տնտեսական միջոցառումներ քաղաքացիներին և բիզնեսին աջակցելու համար, փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Այսպիսով, ՌԴ նախագահը կառավարությանը իրավունք է տվել կենսաթոշակի սոցիալական հավելավճարի չափը սահմանել օրենքով սահմանված չափից բարձր։ Համապատասխան գերատեսչությունը հնարավորություն կունենա նաև լրացուցիչ ինդեքսավորել սոցիալական կենսաթոշակները և ապահովագրական կենսաթոշակի համար հաստատագրված վճարի չափը։

Կառավարությունն իրավունք է ստացել նաև 2022 թվականին սահմանել նվազագույն աշխատավարձի և կենսապահովման նվազագույնի հաշվարկման և սահմանման առանձնահատկությունները։