Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միքայել Մինասյանն ընտրել է Աբրահամ Գասպարյանին

Միքայել Մինասյանն ընտրել է Աբրահամ Գասպարյանին
Քաղաքականություն
19:23, 18 март 2021
Սերժ Սարգսյանի վտարանդի փեսա, Հայաստանում միլիարդավոր դրամի հարկերից խուսափելու մեջ մեղադրվող Միքայել Մինասյանը որոշել է անմասն չմնալ հայաստանյան ընտրություններից։ Civic.am-ին հասած տեղեկություններով՝ նա արտահերթում վարչապետի սեփական թեկնածու ունի։ Ընդ որում՝ նրա թեկնածուն առնչություն չունի ՀՀԿ-ի հետ։ 

Որոշ տեղեկություններով՝ Մինասյանը ի սկզբանե դիտարկել է ՄԻՊ Արման Թաթոյանի և Աբրահամ Գասպարյանի թեկնածությունները և նրանց մեջ ընտրել է վերջինիս։ 

Նշենք, որ Աբրահամ Գասպարյանը «Արմնյուզ» լրատվականում հաղորդավար և լրագրող է։ Նախկինում դաշնակցական է եղել։ 
Ըստ Մինասյանի՝ Գասպարյանն ավելի շատ ձայն կարող է բերել, քան Արման Թաթոյանը։  

Թե որ կուսակցության հետ կմասնակցի Մինասյանի թեկնածուն, դեռ հայտնի չէ։ Չի բացառվում՝ դա լինի ՀՓՇ 17 կուսակցություններից որևէ մեկը։ 

Մենք փորձեցինք այս տեղեկությունը ճշտել Աբրահամ Գասպարյանից և Արման Թաթոյանից կամ նրա խոսնակից, սակայն նրանցից որևէ մեկը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։ Պատրաստ ենք տեղադրել նրանց մեկնաբանությունը։