Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խիստ կասկածում եմ, որ հունիսի 20-ի ընտրությունները տեղի կունենան. ես չեմ մասնակցի, եթե լինի. Վազգեն Մանուկյան

Խիստ կասկածում եմ, որ հունիսի 20-ի ընտրությունները տեղի կունենան. ես չեմ մասնակցի, եթե լինի. Վազգեն Մանուկյան
Քաղաքականություն / Հայաստան
20:01, 18 март 2021
Ես խիստ կասկածում եմ, որ հունիսի 20-ի ընտրությունները տեղի կունենան: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կարծիք ունի, որ խորհրդարանական ուժերն ընտրությունների գնալու մասով համաձայնության են եկել:

«Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի օրոք անցկացված ցանկացած ընտրություն կատաստրոֆա է Հայաստանի համար: Եթե, այնուամենայնիվ, հնարավոր չլինի կանխել այդ ընտրությունները և տեղի ունենան, ապա ես չեմ մասնակցի,- հավելել է նա:

Հարցին՝ Հայրենիքի փրկության շարժումը շարունակելո՞ւ է պայքարը, քանի որ շարժման մասնակիցներից ԲՀԿ-ն, որը ԱԺ-ում իրենց հենարանն էր, համաձայնել է Փաշինյանի օրոք ընտրությունների գնալ, Վազգեն Մանուկյանը պատասխանել է. «Պետք է իրար հետ հավաքվենք, խոսենք»: