Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հակամարտությունը կարող է լուծվել միայն Ուկրաինայի և Ռուսաստանի ղեկավարների միջև ուղիղ երկխոսության միջոցով. Զելենսկի

Հակամարտությունը կարող է լուծվել միայն Ուկրաինայի և Ռուսաստանի ղեկավարների միջև ուղիղ երկխոսության միջոցով. Զելենսկի
Քաղաքականություն / Աշխարհ
22:28, 09 март 2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ երկրում առկա հակամարտությունը կարող է լուծվել միայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ երկխոսության միջոցով։ Այդ մասին նա հայտարարել է այսօր «BILD» թերթին տված հարցազրույցում։

«Հարցն այն չէ, թե ես ինչ կարող եմ անել: Ցանկացած երկխոսության ժամանակ իմ նպատակն է դադարեցնել պատերազմը Ռուսաստանի Դաշնության հետ»,- ասել է Զելենսկին՝ պատասխանելով այն հարցին, թե պատրաստ է արդյոք ճանաչել ԿԺԴՀ-ի և ԼԺՀ-ի անկախությունը, իսկ Ղրիմը որպես Ռուսաստանի տարածք:

«Պատերազմը դադարեցնելու համար ես պատրաստ եմ որոշակի քայլերի, պատրաստ եմ բանակցել, պատրաստ եմ փոխզիջումների: Բայց դրանք չեն կարող դավաճանություն լինել իմ ժողովրդի նկատմամբ: Իսկ մյուս կողմը պետք է պատրաստ լինի փոխզիջումների»,- ասել է նա:

«Սա միակ ճանապարհն է, որով մենք կարող ենք դուրս գալ այս իրավիճակից: Մանրամասների մասին խոսելը դեռ շատ դժվար և վաղ է: Նախագահների միջև դեռ շփում չի եղել, և մենք կարող ենք դադարեցնել այս պատերազմը միայն ուղիղ բանակցությունների միջոցով»,- ասել է Զելենսկին։