Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կանադան Ուկրաինա կուղարկի ԱԹՍ-ների տեսախցիկները, որոնց արտահանումը Թուրքիա արգելել էր՝ ԼՂ պատերազմում կիրառելու պատճառով. Ottawa Citizen

Կանադան Ուկրաինա կուղարկի ԱԹՍ-ների տեսախցիկները, որոնց արտահանումը Թուրքիա արգելել էր՝ ԼՂ պատերազմում կիրառելու պատճառով. Ottawa Citizen
Քաղաքականություն
23:00, 10 март 2022
Կանադան Ուկրաինային կտրամադրի անօդաչու թռչող սարքերի՝ դիտարկման այն նույն տեսախցիկներից, որոնց արտահանումը Թուրքիա կասեցրել էր՝ պարզելով, որ Ադրբեջանն ԱԹՍ-ները կիրառում է Լեռնային Ղարաբաղի պատերազմում՝ հայկական կողմի դեմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հոդված է հրապարակել Ottawa Citizen-ը:

Վարչապետ Ջասթին Թրյուդոն ավելի վաղ հայտարարել էր, որ կառավարությունը 50 մլն  դոլարի նոր ռազմական և մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային: Այդ գումարի մի մասը կուղղվի Bayraktar անօդաչու թռչող սարքերի համար Wescam դիտարկման և թիրախավորման տեսախցիկների ձեռքբերմանը:

Նշվում է, որ թուրքական Bayraktar TB2-ները վաճառվել են Ադրբեջանին, Ուկրաինային, Լեհաստանին և մի շարք այլ երկրների: Թերթի աղբյուրները հայտնել են, որ գումարը կօգտագործվի՝ 30-40 տեսախցիկ գնելու համար: Հայտնի չէ, թե որքան արագ կարող են այդ հսկողության տեսախցիկները հասանելի լինել Ուկրաինային, իսկ Կանադայի կառավարությունը ոչ մի մանրամասներ չի հայտնել։

Լրատվամիջոցը գրում է՝ ենթադրվում է, որ Ուկրաինան ունի մոտ 50 Bayraktar անօդաչու թռչող սարք, որոնք նա առաջին անգամ գնել է 2019 թվականին: Նշվում է, որ համեմատաբար էժան Bayraktar-ները տարբեր հակամարտությունների ժամանակ հաջողությամբ թիրախավորել են տանկերը և այլ զրահատեխնիկա: