Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաքվի խաղաղության մասին հայտարարությունները հակասում են Արցախում խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կրակոցներին

Բաքվի խաղաղության մասին հայտարարությունները հակասում են Արցախում խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կրակոցներին
Քաղաքականություն
21:52, 11 март 2022
Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու  մասին Բաքվի հայտարարությունները հակասում են Արցախում խաղաղ բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից կրակոցներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցներին, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է Երևանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել և փակել հակամարտության պատմության էջը:

Խալաֆ Խալաֆովի խոսքով ՝ Ադրբեջանի գլխավոր առաջնահերթությունը հաղորդակցության վերականգնումն է, այդ թվում՝ մինչեւ Նախիջեւան երկաթուղու և ավտոմոբիլային ճանապարհի բացումը:

«Մենք պատրաստ ենք Հայաստանի հետ սահմանների սահմանազատման գործընթացը սկսել առանց որեւէ նախապայմանի»,- ասել  է փոխնախարարը:
Միաժամանակ, ադրբեջանական զինված ուժերն Արցախում շարունակում են թիրախավորել խաղաղ բնակավայրերը:
Ավելի վաղ, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնել է, որ Հայաստանն առաջիկայում կարող է դիմել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով: