Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թուրքիայում է

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թուրքիայում է
Քաղաքականություն
23:00, 11 март 2022
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ժամանել է Անթալիա՝ դիվանագիտական ֆորումին մասնակցելու նպատակով:
Թուրքական աղբյուրը նշում է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ով այսօր ելույթ է ունենալու վերոնշյալ ֆորումին:

Ստոլտենբերգն արդեն հասցրել է հանդիպել Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավար Մևլութ Չավուշօղլուի հետ: 

Մինչ Անթալիա մեկնելը, նա նշել է, որ «բարձր է գնահատում Թուրքիայի ջանքերը Ուկրաինայի հարցում»:

Որպես օրինակ, նա մատնանշել է Թուրքիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը Անթալիայի  ֆորումի շրջանակներում:  
Անդրադառնալով ՆԱՏՕ-ի անդամ երկրների հնարավոր պատժամիջոցներին Ռուսաստանի նկատմամբ՝ Ստոլտենբերգը CNNTurk-ի հետ զրույցում ասել է. 
«Ես այդ հարցն ուղղել եմ նաև Չավուշօղլուին:  Թուրքիան այստեղ առանցքային դեր է խաղում: Թուրքիան նաև  Ուկրաինային ապահովում է առանցքային օգնություն: Այդ համատեքստում հարվածային ԱԹՍ-ները կարևոր են»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ևս մասնակցում է Անթալիայի դիվանագիտական ֆորումին: