Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Չեմ բացառում, որ կունենանք արտահերթ նիստ եւ կքվեարկենք նոր ընտրական օրենսգիրքը»․ Ալեն Սիմոնյան

«Չեմ բացառում, որ կունենանք արտահերթ նիստ եւ կքվեարկենք նոր ընտրական օրենսգիրքը»․ Ալեն Սիմոնյան
Քաղաքականություն
14:12, 19 март 2021
«Քննարկումները եւ աշխատանքները շարունակվում են, այսինքն՝  ես չեմ բացառում, որ կունենանք արտահերթ նիստ եւ կքվեարկենք նոր ընտրական օրենսգրքին»,- Ազգային ժողովում այս մասին ասել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նոր ընտրական օրենսգրքով արտահերթ ընտրությունների գնալու հարցին։

Պատասխանելով հարցին, թե ե՞րբ կհանվի ռազմական դրությունը՝ Սիմոնյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ մինչև ընտրությունները մենք ռազմական դրությունը կհանենք»։

ԱԺ փոխխոսնակը, անդրադառնալով ԲՏԱ նախարար Հակոբ Արշկյանի հետ տեղի ունեցած միջադեպին, ասել է․ «Հակոբ Արշակյանն իմ լավ ընկերն է, շատ պարկեշտ անձնավորություն է, և ինքը հանդես է եկել հայտարարությամբ։ Ես նույնպես դատապարտում եմ, և վստահ եմ, որ ինքը նույնպես շատ ցավագին է տանում այն փաստը, որ չի կարողացել իր նյարդերին տիրապետել»։ 

«Դու քաղաքական գործիչ ես, նախարար ես, պետք է պաշտպանվես, եթե քեզ ինչ-որ վտանգ է սպառնում։ Հակոբ Արշակյանն առաջին իսկ վայրկյանից նշել է, որ պատրաստ է յուրաքանչյուր տեսակի պատասխանատվություն կրել, և դա ևս մեկ անգամ պատիվ է բերում իմ գործընկերոջը», - հավելել է նա։