Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Բաղրամյանի փակ լինելը այնքան փոքր բան է, որ ինձ չի հետաքրքրում»․ Վազգեն Մանուկյանի խոսնակ

«Բաղրամյանի փակ լինելը այնքան փոքր բան է, որ ինձ չի հետաքրքրում»․ Վազգեն Մանուկյանի խոսնակ
Քաղաքականություն
14:15, 19 март 2021
«Ճանապարհների բացման շուրջ քննարկումներ չեն տարվում, այս պահի դրությամբ դեռ որևէ որոշում չկա, ընթացքում կլինի՝ կտեղեկացնենք»,- այս մասին Civic.am հետ զրույցում ասաց Վազգեն Մանուկյանի խոսնակ Անի Գասպարյանը, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք «Հայրենիքի փրկության շարժումը» չի պատրաստվում բացել Բաղրամյան պողոտան եւ Դեմիրճյան փողոցը։
Նրա խոսքով՝ բնականաբար կլինեն ինչ-որ քայլեր, քննարկումներ են տարվում շարժման հետագա գործունեության հետ կապված, իսկ ճանապարհներ բացել-փակելը մի դետալ է այդ ամեն ինչի մեջ։

Հարցին, թե շարժմանը չի՞ մտհոգում, երբ հանրության մոտ դժգոհություն կա ճանապարհների փակ լինելուց, Գասպարյանը պատասխանեց․

«Ես մտահոգ եմ, որ Հայաստանը շատ լուրջ վտանգների առաջ է եւ Արցախի մեծ մասը հանձնվել է թշնամուն եւ ընդհանրապես մտահոգ եմ  աշխարհաքաղական այն վիճակով, որի մեջ հայտնվել է Հայաստանը, իսկ Բաղրամյանի փակ լինելը այնքան փոքր բան է, որ ինձ չի հետաքրքրում։ Եթե ուզում ենք փոփոխություն՝ այս վիճակից դուրս գալով, բնականաբար պետք է նեղություն կրել եւ սահմանափակումներ ունենալ»։