Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուբեն Ռուբինյանը Հայաստանում հավատարմագրված մի խումբ դեսպանների ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը

Ռուբեն Ռուբինյանը Հայաստանում հավատարմագրված մի խումբ դեսպանների ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը
Քաղաքականություն
19:50, 14 март 2022
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մարտի 14-ին ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին, Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգրիդա Լեւրենսին, Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին, Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիրստի Նարինենին, Նորվեգիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հելեն Սենդ Անդրեսենին եւ Շվեդիայի արտակարգ ու լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը: ԱԺ փոխնախագահը խոսել է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող սադրիչ գործողությունների եւ կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերականգնման հարցում արհեստական խնդիրներ ստեղծելու փաստերի մասին եւ այդ հարցում կարեւորել միջազգային հանրության պատշաճ գնահատականը:

Ըստ աղբյուրի՝ Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո հակամարտության համապարփակ ու տեւական կարգավորման անհրաժեշտությունը:

Մտքեր են փոխանակվել նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ: