Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ընտրական նոր օրենսգրքի հարցում հնարավոր չենք համարում գալ կոնսենսուսի, կան գործող խաղի կանոններ»․ Էդմոն Մարուքյան

«Ընտրական նոր օրենսգրքի հարցում հնարավոր չենք համարում գալ կոնսենսուսի, կան գործող խաղի կանոններ»․ Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն
15:41, 19 март 2021
«Կան գործող խաղի կանոններ, և դրանցով պետք է բոլորս նախապատրաստվենք ընտրություններին»,- անդրադառնալով նոր Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներին՝ այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Մարուքյանի խոսքով՝ եթե փորձ արվի ընդունել Ընտրական օրենսգիրքը, դա կարվի 20 օրից մինչև 1 ամիս ընկած ժամանակահատվածում, և կնշանակի, որ պրոցեսի ընթացքում խաղի կանոններ են փոխվում։ 

«Այս փուլում մենք հնարավոր չենք համարում գալ կոնսենսուսի այդ հարցում, իսկ առանց կոնսենսուսի խորհրդարանում ընդունել Ընտրական օրենսգիրրք` շատ սխալ բան կլինի։ Կան գործող խաղի կանոններ, և դրանցով պետք է բոլորս նախապատրաստվենք ընտրություններին։ Ընտրությունների նախապատրաստման փուլում նոր Ընտրական օրենսգիրք ընդունելը ոչ միայն հետ կգցի պրոցեսները, այլև մարզային ընդգրկվածությունը կնվազի ապագա խորհրդարանում», - ասել է նա։

Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը այսօր հայտարարել էր, որ քննարկումները եւ աշխատանքները նոր Ընտրական օրենսգրքի շուրջ շարունակվում են՝ չբացառելով, որ կլինի արտահերթ նիստ եւ քվեարկության կդնեն նոր Ընտրական օրենսգիրքը։