Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինն ու Միշելը քննարկել են Ուկրաինայի շուրջ իրավիճակը

Պուտինն ու Միշելը քննարկել են Ուկրաինայի շուրջ իրավիճակը
Քաղաքականություն
22:33, 15 март 2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույցում քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը.այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությանը:

Ըստ հաղորդագրության` Պուտինն ու Եվրախորհրդի նախագահը քննարկել են Ուկրաինայում իրավիճակը, ինչպես նաև հումանիտար ասպեկտների շուրջ ստեղծված իրադրությունը։

Պուտինը ներկայացրել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցությունների սկզբունքային գնահատականները։ Բացի այդ, ասվել է նաև, որ Կիևը լուրջ տրամադրվածություն չի դրսևորում խնդրի փոխընդունելի հանգուցալուծման որոնման առնչությամբ։