Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հուսով եմ՝ կմտնեմ ՔՊ»․ Վարդենիսի ղեկավար ընտրված Ահարոն Խաչատրյանը ՔՊ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել դեռևս 2019-ից

«Հուսով եմ՝ կմտնեմ ՔՊ»․ Վարդենիսի ղեկավար ընտրված Ահարոն Խաչատրյանը ՔՊ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել դեռևս 2019-ից
Քաղաքականություն
14:36, 16 март 2022
Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքում այսօր «Ահարոն Խաչատրյան» եւ «Միասնական Վարդենիս» խմբակցությունների անդամների նախաձեռնությամբ հրավիրվել էր արտահերթ նիստ, որի օրակարգում կրկին համայնքի ղեկավարի ընտրության հարցն էր: 

Որպես համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրվել էր այդ խմբակցությունների միասնական թեկնածու Ահարոն Խաչատրյանը:

Քվեարկության արդյունքում 14 կողմ, 13 դեմ ձայնով Ահարոն Խաչատրյանը ընտրվեց Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար:

Civic.am-ին տեղեկություններ էին հասել, որ Ահարոն Խաչատրյանը դեռևս 2019 թվականից դիմում էր գրել, որպեսզի անդամակցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում Ահարոն Խաչատրյանը հաստատեց։

«Հուսով եմ, որ մեկ շաբաթից, կամ 10 օրից կնայեն իմ դիմումը և ես կմտնեմ այդ կուսակցության մեջ»,-ասաց Ահարոն Խաչատրյանը։