Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գնել Սանոսյանը և Տոյվո Կլաարը քննարկել են սահմանամերձ համայնքներում ենթակառուցվածքների բարելավմանն առնչվող հարցեր

Գնել Սանոսյանը և Տոյվո Կլաարը քննարկել են սահմանամերձ համայնքներում ենթակառուցվածքների բարելավմանն առնչվող հարցեր
Քաղաքականություն
21:48, 17 март 2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մարտի 15-ին ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամային հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։
 
Նախարարը ողջունել է հյուրերին և բարձր գնահատել ԵՄ-ի հետ փոխգործակցությունը։
 
ԵՄ հատուկ ներկայացուցիչը տեղեկացրել է, որ իր մանդատի շրջանակներում փորձելու է օգնել Հայաստանին և Ադրբեջանին հաղթահարել հակամարտությունը և կարգավորել հարաբերությունները, որի շրջանակներում շատ կարևոր են փոքր քայլերը՝ սկսած ենթակառուցվածքների բարելավումից։
 
Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է տարածաշրջանում խաղաղությունը, և ներկայումս ակտիվ քննարկումներ են տարվում ճանապարհների ապաշրջափակման թեմայով։
 
Հանդիպման ժամանակ քննարկվել են սահմանամերձ համայնքներում ենթակառուցվածքների բարելավման վերաբերյալ հարցեր։ Նախարարը ԵՄ հատուկ ներկայացուցչին է ներկայացրել ընթացիկ վիճակը, կատարված աշխատանքների ընթացքը։
 
Անդրեա Վիկտորինը վերահաստատել է, որ ուշադրության կենտրոնում են պահելու Սյունիքը, սահմանամերձ համայնքները։