Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մինչև հունիսի մեկը մենք պետք է ունենանք դատաիրավական բարեփոխումների նորացված ռազմավարություն․ Գրիգոր Մինասյան. տեսանյութ

«Ես համաձայն չեմ այն դիտարկումների հետ, որ կարգապահական վարույթների են ենթարկվում այն դատավորները, որոնք իշխանության ուզածով չեն գործում։ Քաղհասարակությունը կարող է տեսնել, թե ինչ է կատարվում ԲԴԽ-ում՝ այնտեղ քաղաքական պատասխանատվության ենթարկվում կամ չեն ենթարկվում ամենևին ոչ քաղաքական դրդապատճառներով։ Այդ մոտեցումը շատ անարդար է»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը։ 

Նշենք, որ այսօր՝ մարտի 18-ին, ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկում էր դատաիրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագիրը։  

Լրագրողների հետ խոսելով դատավորների վեթինգից՝ Գրիգոր Մինասյանը նշեց, որ կա երկու մոտեցում. «Մի ուղղությունը կոշտ վեթինգն է, որտեղ մեկ օրում բոլոր դատավորները համակարգից դուրս են գալիս, և սկսվում է նոր դատավորների մուտքը համակարգ՝ նոր օրենսդրությամբ սահմանված կարգով։ Սակայն մեր երկրում իրականացնել այդ կոշտ վեթինգ կոչվածն առանց սահմանադրական բարեփոխումների՝ հնարավոր չէ՝ օրենսդրությունը դա թույլ չի տալիս։ Դա կարելի է անել միայն, երբ օրենսդրությամբ նախատեսված հոդվածներով տեղի են ունենում փոփոխություններ։ Եվ կա մյուս ուղղությունը՝ մինչև սահմանադրական փոփոխություններ իրականացնելը, եթե Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը որոշի, որ կա վեթինգի նպատակահարմարություն՝ մինչև այդ պրոցեսը իրականացնել փափուկ վեթինգ, այսինքն՝ եղած գործիքակազմով, եղած օրենսդրությամբ դատական համակարգի բարեփոխում իրականացնելը»,- ասաց փոխնախարարն ու ընդգծեց, որ աա կարող է լինել կարգապահական վարույթների միջոցով, ինչպես նաև դատավորների բարեվարքությունը ստուգելու միջոցով այդ դատավորները մտնեն դատական համակարգ։   

Արդարադատության փոխնախարարը ընդգծեց, որ այսօր ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկումների ընթացքում նրանց կողմից հնչեցրած դիտարկումների որոշ մասը ներառվելու է ռազամավարությունում և բոլոր հնչեցրած մտահոգությունները կհավաքագրեն ու կներակայցնեն կառավարությանը մինչև ապրիլի 1-ը․ «Եվ մինչև հունիսի մեկը մենք պետք է ունենանք դատաիրավական բարեփոխումների նորացված ռազմավարություն»,-հավելեց նա։ 


Նարա Մարտիրոսյան

Մանրամասն՝ տեսանյութում։