Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արևմուտքը միջոցներ է ձեռնարկում ՌԴ դեմ նոր պատժամիջոցների հետևանքները նվազագույնի հասցնելու համար. Պետդեպ

Արևմուտքը միջոցներ է ձեռնարկում ՌԴ դեմ նոր պատժամիջոցների հետևանքները նվազագույնի հասցնելու համար. Պետդեպ
Քաղաքականություն / Աշխարհ
22:00, 18 март 2022
Վաշինգտոնը հասկանում է, որ արևմտյան պատժամիջոցներն ազդում են Ռուսաստանի բնակչության վրա, սակայն սահմանափակումներն ուղղված են երկրի իշխանություններին, պնդում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Պետդեպը նշում է, որ Արևմուտքը փորձում է միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի Դաշնության դեմ նոր պատժամիջոցների անցանկալի հետևանքները նվազագույնի հասցնելու համար:

Նաև, ԱՄՆ-ն միջոցներ կձեռնարկի այն երկրների դեմ, որոնք օգնում են Ռուսաստանին դուրս գալ պատժամիջոցներից:

Պետդեպից նշել են նաև, որ ԱՄՆ-ն հույս ունի վերացնել Ռուսաստանի դեմ բազմաթիվ պատժամիջոցները, եթե վերջինս դադարեցնի հատուկ գործողությունը և վերականգնի Ուկրաինայի ինքնիշխանությունը: