Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղարաբաղյան պատերազմի միջոցով Ռուսաստանը մեծացրել է աշխարհաքաղաքական իր կշիռը Կովկասում. VOA

Ղարաբաղյան պատերազմի միջոցով Ռուսաստանը մեծացրել է աշխարհաքաղաքական իր կշիռը Կովկասում. VOA
Քաղաքականություն
21:45, 19 март 2021
Ստեփանակերտում «Ամերիկայի Ձայն»-ի թղթակիցը  ներկայացրել է տիրող իրավիճակն ու նշել, որ ռուսական զորքերի տեղակայումը Լեռնային Ղարաբաղում կարևոր քայլ է կովկասյան տարածաշրջանում քաղաքական ու ռազմական իր ուժը հաստատելու Մոսկվայի ռազմավարության համար:

Ինչպես վերլուծաբաններն են ասում՝ սա Կովկասը վերադարձնելու Ռուսաստանի առաջին քայլն էր:

Ռազմական հարցերով վերլուծաբան Պավել Ֆելգենհաուերի խոսքերով, «Ռուսաստանի երկարաժամկետ նպատակը խորհրդային կամ ցարական ու իմպերիալիստական կայսրության սահմանները վերականգնելն է»:

Ինչպես Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն է ասում՝ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները եկող հինգ տարիների ընթացքում: «Եթե հակամարտությունը դրվի վերահսկողության ներքո, ու եթե չլինի իրադությունը սրելու նոր վտանգ, ռուսական ուժերի ներկայությունն այլևս անհրաժեշտ չի լինի: Սա կախված է նաև Ադրբեջանից», -ասում է Բաբայանը:

VOA-ի թղթակիցը հիշեցնում է, որ գործարքի համաձայն, նրանց ներկայությունը կարող է երկարաձգվել մինչև տասը տարի, եթե լարվածությունը Բաքվի ու Երևանի միջև շարունակվի:

Փորձագիտական շրջանակներում հայտնում են մտահոգություն, որ իրադրության սրումը կարող է ռուսական ուժերին տալ այստեղ մշտապես մնալու արդարացման գերազանց միջոց:

Անկախ նրանից, ռուսական զորքերը կհեռանան ժամանակին, թե կմնան ավելի երկար, փաստն այն է, որ Կրեմլին հաջողվել է մեծացնել աշխարհաքաղաքական իր կշիռն այս տարածաշրջանում: