ԱՄՆ մոտ 40 սենատոր նախագահ Բայդենին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Քաղաքականություն
38 սենատոր նամակ է ուղարկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ պահանջելով ապրիլքսանչորսյան իր առաջիկա ելույթում 1915-ին կատարվածը բնութագրել «ցեղասպանություն» եզրույթով. գրում է 1lurer-ը:
«Պարոն նախագահ, խստորեն պահանջում ենք պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանության իրողությունը։ Նախկինում Դուք Հայոց ցեղասպանությունը դատապարտել էիք որպես ցեղասպանություն, այդ թվում և 2020 թ. ընտրարշավի ժամանակ։ Կոչ ենք անում նույնն անել նաև որպես նախագահ»,- նշված է նամակի ներածական մասում։
Ներկայացնելով 1915-1923 թթ. տեղի ունեցածի մասին համառոտ տվյալներ՝ ամերիկյան օրենսդիրի վերին պալատի անդամները նաև շեշտում են, որ միաբան են հայ համայնքի և աշխարհի հայերի հետ՝ նահատակներին ոգեկոչելու հարցում։ Սենատորները հիշեցնում են, որ գործող վարչակազմի հանձնառություններից է՝ ամերիկյան քաղաքականությունը կառուցել ամերիկյան արժեքների վրա և հարգանք ցուցաբերել մարդու իրավունքների նկատմամբ։
Սենատի արտաքին կոմիտեի ղեկավար Ռոբերտ Մենենդեսի նախաձեռնած նամակի հեղինակները հիշեցնում են նաև, որ երկու տարի առաջ Միացյալ Նահանգների օրենսդիրի զույգ պալատները դատապարտել են Հայոց