Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ վարչապետի շնորհավորանքը Նավրոզի կապակցությամբ մեծ արձագանք է գտել ամբողջ աշխարհի քրդերի մեջ. Այս տոնը Թուրքիայում արգելում են. Հասանով

ՀՀ վարչապետի շնորհավորանքը Նավրոզի կապակցությամբ մեծ արձագանք է գտել ամբողջ աշխարհի քրդերի մեջ. Այս տոնը Թուրքիայում արգելում են. Հասանով
Քաղաքականություն
10:56, 22 март 2022
Այսօր՝ մարտի 22-ին, մեկնարկել են ԱԺ հերթական նիստի աշխատանքները:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը իր երախտագիտությունը հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հայ ժողովրդին քրդերի ազգային տոնը շնորհավորելու համար:

«Նավրոզը քուրդ ժողովրդի հնագույն տոներից մեկն է, որը գարնան զարթոնքի և գարնան գիշերահավասարի տոնն է: Այս տոնը Թուրքիայում քրդերին արգելում են»,- նշեց նա և հավելեց, որ ՀՀ վարչապետի շնորհավորանքը ամբողջ աշխարհի քրդերի մեջ մեծ արձագանք է գտել:

Մանրամասն՝ տեսանյութում: