Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին 1920թ. Շուշիում թուրք-ադրբեջանական խմբերի կողմից իրականացված ջարդերի զոհերի հիշատակը. տեսանյութ

Ազգային ժողովի այսօրվա նիստում պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին 1920 թվականի Շուշիի ջարդերի զոհերի հիշատակը։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն ասաց․ «Ես առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգենք 1920 թվականին Շուշիում թուրք-ադրբեջանական խմբերի կողմից իրականացված ջարդերի զոհերի հիշատակը։ 4-5 օր տևած ջարդերի հետևանքով շուրջ 20 հազար մեր հայրենակիցներ մահացան։ Եվ կարծում եմ, որ այսօրվա զարգացումների, երեկ Արցախից եկող ազդակների համատեքստում անհրաժեշտ է, որպեսզի աշխարհը տեսնի, որ մենք մեր պատմությունը շատ լավ ենք հիշում»։