Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեզ հայրենասիրության դա՞ս եք ուզում տալ. Երիտթուրքից մինչև «Բայրաքթարի» ամբասադոր՝ սա է ձեր քաղաքական հետագիծը. Վահագն Ալեքսանյան

Այսօր՝ մարտի 22-ին, մեկնարկել են ԱԺ հերթական նիստի աշխատանքները: 

«Այսօր մի քաղաքական ուժ, որի առաջնորդը միակն է ՀՀ պատմության ղեկավարներից, որը 2002 թվականին Քի Վեսթում հարցականի տակ է դրել ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ առաջարկելով Ադրբեջանի ղեկավարին փոխանակել Մեղրին, ՀՀ սուվերեն տարածքը: 2010 թվականին Ռոբերտ Քոչարյանի ներկայիս և այն ժամանակվա թիմակիցները քվեարկել են մի օրենքի, որով, ըստ Արթուր Ղազինյանի փառահեղ ձևակերպման, ևս խախտել են այս օրենքով սահմանված որոշակի դրույթներ»,- հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Նրա խոսքով՝ տիկին Գրիգորյանը խեղաթյուրում է վարչապետի խոսքերը, թե իբր Սև լճի համար կռիվ չենք տալու. «Այնինչ հնչել է, որ 30 տոկոսի համար պատերազմ չենք սկսելու, որովհետև էդ պատերազմը, մեր պատկերացմամբ, ողբերգություն է, իսկ ոմանց համար՝ ընդամենը լավ վիդեոմատերիալ, որպեսզի նախընտրական քարոզարշավի տեսահոլովակների ժամանակ «Բայրաքթարից» նկարահանման կադրեր ցույց տան, թե ոնց են սպանվում մեր զինվորները: Պատերազմը ձեզ համար ընդամենը վիդեոարխիվ է, որից դուք կկարողանաք քաղել ողբ և դարձնել քաղաքական դիվիդենդ: ՀՀ հեռուստաընկերությունից եթեր է հեռարձակվել թուրքական «Բայրաքթարից» նկարահանված կադրեր. Էդքանից հետո եկել եք ու մեզ ինչ-որ բա՞ն եք ուզում ապացուցել, մեզ հայրենասիրական դա՞ս եք ուզում տալ: Երիտթուրքից մինչև «Բայրաքթարի» ամբասադոր. սա է ձեր քաղաքական հետագիծը, ու սա դաջված է մնալու ձեզ»: 
 
Մանրամասն՝ տեսանյութում: