Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էրդողանի հրամանագրով՝ Թուրքիան դուրս է գալիս Ստամբուլյան կոնվենցիայից

Էրդողանի հրամանագրով՝ Թուրքիան դուրս է գալիս Ստամբուլյան կոնվենցիայից
Քաղաքականություն / Տարածաշրջան
12:00, 20 март 2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագրով Թուրքիան դուրս է գալիս 2011 թվականին ստորագրված Ստամբուլյան կոնվենցիայից. հաղորդում է aa.com.tr-ը:

Որոշման մեջ ասվում է.
«Թուրքիայի Հանրապետության անունից 11.05.2011-ին ստորագրվել է և 10.02.2012-ին նախարարների խորհրդի կողմից հաստատվել է թիվ 2012/2816 որոշումը` կանանց նկատմամբ բռնությունների և ընտանեկան բռնությունների դեմ պայքարի Եվրոպական խորհրդի կոնվենցիան: Թուրքիայի կողմից դրան անդամակցությունը դադարեցնելու մասին որոշումը կայացվել է՝  համաձայն նախագահի թիվ 9 հրամանի 3-րդ հոդվածի»:

Ընտանիքի, աշխատանքի և սոցիալական ծառայությունների նախարար Զեհրա Զումրութ Սելչուկը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Թուրքիայում կանանց իրավունքները երաշխավորված են ներքին օրենսդրությամբ ու Սահմանադրությամբ: Ապա հավելել է որ Թուրքիայի իրավական համակարգը «բավականաչափ դինամիկ և ուժեղ է»՝ ըստ անհրաժեշտության նոր կարգադրություններ իրականացնելու համար:

Թուրքիայում «Ստամբուլյան կոնվենցիայի» քննադատները հղում են անում այն բանին, որ կոնվենցիան խարխլում է ընտանեկան արժեքները, ներմուծում է արևմտյան արժեքներ: