Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը բանաձևի նախագիծ է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ

Ռուսաստանը բանաձևի նախագիծ է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Քաղաքականություն
20:29, 22 март 2022
Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մարտի 23-ի ամսաթվով քվեարկություն է հայցել՝ Ուկրաինայում հումանիտար իրավիճակի հետ կապված իր ներկայացրած բանաձևի նախագծի առնչությամբ։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտարարել է Համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին. գրում է ՏԱՍՍ-ը:

«Այո, դա վաղը Անվտանգության խորհրդում է: Մենք կարծում ենք, որ ճիշտ ժամանակն է», - ասել է նա:

Ուկրաինայի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծը, որն առաջարկել է Ռուսաստանը, նախատեսում է հրադադար խաղաղ բնակիչների տարհանման համար՝ ապահովելով խաղաղ բնակչության և քաղաքացիական օբյեկտների պաշտպանությունը։ Փաստաթուղթը նաև կոչ է անում ֆինանսավորել ՄԱԿ-ի մարդասիրական արձագանքման ծրագիրը:

Երկուշաբթի օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահի գրասենյակը հայտնել է, որ Ուկրաինայում հումանիտար իրավիճակի վերաբերյալ արևմտյան բանաձևի նախագծի տեքստը ներկայացվել է կազմակերպության քարտուղարություն։ Փաստաթուղթը հիմնված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագծի վրա, որն ավելի վաղ պատրաստել էին Ֆրանսիան ու Մեքսիկան։ Մարտի 14-ին Փարիզը և Մեխիկոն հայտարարել էին, որ դադարեցնում են իրենց երկշաբաթյա փորձերը՝ համաձայնեցնելու Անվտանգության խորհրդի բանաձևը Ուկրաինայում հումանիտար իրավիճակի վերաբերյալ և այն կներկայացնեն Գլխավոր ասամբլեայի քննարկմանը:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտահերթ նստաշրջանը կվերսկսվի մարտի 23-ին։ 

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի