Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայ ժողովուրդը ի՞նչ մեղք է գործել, որ իր էլիտայի մտքի վերջին ճիչը այն է, թե ում հանձնվել, ինչ դառնալ՝ Թաթարստա՞ն, թե՞ Բուրյաթիա. Ստյոպա Սաֆարյան․ տեսանյութ

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Civic.am-ի հետ զրույցում, անդրադառնալով երեկ «Հայաստան» խմբակցության բերած օրինագծին, որով առաջարկվում էր քրեականացնել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված որևէ արտահայտություն, կարծիք հայտնեց, որ նախագիծը բերված է ներքաղաքական «գզվռտոց» ստեղծելու համար, քանի որ այդ առթիվ կոչերն արդեն իսկ գործող օրենքով քրեական պատասխանատվություն են ենթադրում։ Եվ եթե այսօր առաջարկվում է արտահայտությունները ևս քրեականացնել, ապա ինչո՞ւ չի առաջարկվում քրեականացնել նաև ՀՀ ինքնիշխանության և անկախության դեմ արվող հայտարարությունները։

Անդրադառնալով Միութենական պետության և Եվրամիության միջև համեմատությանը, որն արել էր Ռոբերտ Քոչարյանը, ապա Արամ Վարդևանյանը, Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ Եվրամիությունը տնտեսական կառույց է և համադրելի է ԵԱՏՄ-ի հետ, իսկ Միութենական պետությունը վերպետական միություն է։ 

Անդրադառնալով խոսակցություններին, թե պետք է բարդ ընտրության առաջ կանգնելու դեպքում պատրաստ լինենք տարբեր սցենարների, և Ռուսաստանի կազմում լինել ոչ թե աղքատ ռեգիոն, այլ օրինակ Թաթարստան, Ստյոպա Սաֆարյանը տարակուսանք հայտնեց․ «Եթե մեզ որևէ տեղ մտցնեն, որևէ մեկը մեր կարծիքը չի հարցնելու, թե որտեղ մտնենք՝ Թաթարստա՞ն, թե՞ Բուրնատիա։ Սա խայտառակություն է, որ մեր էլիտայի մտքի թռիչքն է՝ թե ու՞մ հանձնվել, սա աղետ է։ Հայ ժողովուրդն ի՞նչ մեղք է գործել, որ իր էլիտայի մտքի վերջին ճիչն այն է թե ուր մտնել։ Դա քննարկելու փոխարեն պետք է քննարկել, թե ինչպե՞ս անել, որ հեռու մնալ նման հեռանկարներից», - ասաց Ստյոպա Սաֆարյանը։ 

Մանրամասն՝ հարցազրույցում։

Վովա Հակոբյան