Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ:


Դեսպան Ջոն Գալագերը շնորհավորել է նախագահ Խաչատուրյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել:


Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-բրիտանական երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: