Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անատոլի Չուբայսը հրաժարական է տվել Ռուսաստանի նախագահի ներկայացուցչի պաշտոնից ու լքել է երկիրը

Անատոլի Չուբայսը հրաժարական է տվել Ռուսաստանի նախագահի ներկայացուցչի պաշտոնից ու լքել է երկիրը
Քաղաքականություն
19:54, 23 март 2022
Կայուն զարգացման ուղղությամբ միջազգային կազմակերպությունների հետ կապերի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Անատոլի Չուբայսը լքել է պաշտոնը. ՏԱՍՍ-ին հայտնել է Չուբայսին մոտ կանգնած աղբյուրը։

«Այո, դա ճիշտ է, Անատոլի Բորիսովիչը լքում է այս պաշտոնը»,- նշել է աղբյուրը:

Չուբայսին մոտ կանգնած մեկ այլ աղբյուր էլ հայտնել է, որ նա լքել է Ռուսաստանը։ «Նա և՛ հրաժարական է տվել հատուկ ներկայացուցչի պաշտոնից, և՛ լքել է երկիրը»,- ասել է աղբյուրը։

Նշենք, որ ՌԴ-ում բարձր պաշտոններ զբաղեցրած Անատոլի Չուբայսը Ռուսաստանի Դաշնության Նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնն ստանձնել է 2020 թվականի դեկտեմբերի 4-ից։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի