Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինն ու Շոլցը քննարկել են իրադրությունն Ուկրաինայում

Պուտինն ու Շոլցը քննարկել են իրադրությունն Ուկրաինայում
Քաղաքականություն / Աշխարհ
22:48, 23 март 2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրադրությունն Ուկրաինայի շուրջ. այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Հեռախոսազրույցի ընթացքում հատուկ ուշադրություն է հատկացվել ռուս-ուկրաինական բանակցություններին: «Վլադիմիր Պուտինը ներկայացրել է այս բանակցություններում Ռուսաստանի Դաշնության սկզբունքային դիրքորոշման հետ կապված դրույթները»,- ասվում է հաղորդագրության մեջ: