«5-րդ շարասյան» դրոշակակիր «Հայաստան» դաշինքի պատգամավորը չգիտի՝ ինչ է «5-րդ շարասյունը», բայց առաջարկում է այդ շարասյան մասին «մի քիչ համեստ ձևակերպումներ հնչեցնել»

Քաղաքականություն
Ընդդիմության հասցեին արտահայտվելիս, բնորոշումներ տալիս հանրային խոսքում հաճախ է գործածվում «5-րդ շարասյուն» արտահայտությունը։ Երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ էլ հարկ եղավ հոլովել հիշյալ կապակցությունը։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանի՝ Ներքին Հանդ համայնքում ադրբեջանական, այսպես կոչված, նոր դիրքերի, դրանց մասին տեղի բնակիչների կողմից ահազանգելու մասին հարցին, մասնավորապես նշեց. «Դա ձեր գործելաոճն է՝ հրապարակայնացնել այն, ինչը կարիք չկա հրապարակայնացնելու, դա 5-րդ շարասյան գործն ա՝ համոզել համայնքապետին՝ խոսել նրա մասին, որ համայնքը զրկվել է ջրից, այնինչ համայնքը ջուր է ստանում հակառակ կողմից։ Սրանք ապացուցված փաստեր են, և ես այս ամբիոնից չեմ կարող հաստատել այն կեղծիքը ու ասել, որ, այո՛, ճիշտ էր ասում «հինգերորդ շարասյան» հին, թե նոր առաջնորդը կամ գուցե նորընծա, չգիտեմ, թե ինչպես անվանեմ այդ նախկին պաշտոնյային, թե իբր չի տարբերում Ներքին Հանդը Հին Հանդից. սա սովորական կեղծիք է, մանիպուլյացիա է։ ...Ես, անկեղծ ասած, ամաչում եմ յուրաքանչյուրի փոխարեն, ով փորձում է ակնհայտ սուտը դարձնել մատի փաթաթան ու հանրությանը ապակողմնորոշել»:
Մանիպուլյացիաներում հմտացած խմբակցության ներկայացուցիչ Աննա Գրիգորյանն էլ արձագանքեց՝ «նման մանիպուլյատիվ, ոչ բովանդակային պատասխան՝ անկեղծորեն չէի սպասում», ապա, մատնելով ինքզինքը, արձագանքեց «5-րդ շարասյան» մասին Պապիկյանի դիտարկմանը. «Նախ՝ հինգերորդ շարասյան հետ կապված, կարծում եմ, մի քիչ ավելի համեստ ձևակերպումներ հնչեցրեք, և չեմ էլ հասկանում՝ ինչ նկատի ունեք»։
Նշենք, որ Ներքին Հանդի խնդրով խիստ «մտահոգ» է ու պարբերաբար հայտարարություններ է անում, իշխանություններին խելք սովորեցնելու փորձեր անում նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, որի լեզվի կապանքները վերջնականապես փշրվել են պաշտոնը թողնելուց հետո։ Այս համատեքստում ուշագրավ է Աննա Գրիգորյանի արձագանքը, թե՝ չի հասկանում՝ ինչ է «հինգերորդ շարասյունը», բայց, չհասկանալով հանդերձ, առաջարկում է Պապիկյանին այդ նույն «հինգերորդ շարասյան» հետ կապված «մի քիչ համեստ ձևակերպումներ հնչեցնել»՝ հավանաբար իրեն ու Պապիկյանի նշած «նորընծա» առաջնորդին ասոցացնելով այդ շարասյան հետ։ Ժողովրդական հայտնի խոսք կա՝ գողի գլխին գլխարկն է վառվում։ Ասել է թե՝ լեզուն մատնում է մտքինը։ Այսպիսի անկեղծ ինքնաբացահայտում, անկեղծ ասած, չէինք սպասում։
Իսկ Աննա Գրիգորյանի և նրանց համար, ովքեր չեն հասկանում, թե ինչ է «հինգերորդ շարասյուն» ասվածը, կարճ լիկբեզ կազմակերպենք. «Հինգերորդ շարասյունը (իսպ. Quinta columna) գեներալ Ֆրանկոյի հետախուզական ծառայությունն էր, որը գործում էր Իսպանիայի Հանրապետությունում 1936-1939 թթ.-ին, Իսպանիայում ծագած քաղաքացիական պատերազմի ժամանակ: Quinta columna-ն փոխաբերական իմաստով նշանակում է թշնամու բոլոր գաղտնի գործակալները (նենգադուլավորներ, լրտեսներ, սադրիչներ, ահաբեկիչներ): «Հինգերորդ շարասյուն» տերմինը շրջանառության մեջ է դրել իսպանացի գեներալ Էմիլիո Մոլան, որը ղեկավարում էր ֆրանկիստների բանակը քաղաքացիական պատերազմի ժամանակ: Մոտենալով Մադրիդին՝ 1936 թ.-ի հոկտեմբերի սկզբին նա ռադիոյով Մադրիդի բնակիչներին տեղեկացրեց, որ բացի իր տրամադրության տակ գտնվող չորս ռազմական շարասյուներից, նա ունի ևս մեկը հենց Մադրիդում, որը որոշիչ պահին կհարվածի թիկունքից: Կարճ ասած՝ այդ շարասյունը թիկունքից հարվածողների խմբակն էր։ «Հինգերորդ շարասյուն»-ը խուճապ էր տարածում, զբաղվում էր նենգադուլությամբ, լրտեսությամբ և դիվերսիաներով։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին «հինգերորդ շարասյուն» էին անվանում նացիստական գործակալներին մի շարք երկրներում, որոնք օգնում էին գերմանա-ֆաշիստական բանակներին գրավել այդ երկրները:
Հեղինե Մանուկյան