Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայում կանայք բողոքի ցույցեր կիրականացնեն Ստամբուլի կոնվենցիայից դուրս գալու որոշման դեմ

Թուրքիայում կանայք բողոքի ցույցեր կիրականացնեն Ստամբուլի կոնվենցիայից դուրս գալու որոշման դեմ
Քաղաքականություն / Տարածաշրջան
15:16, 20 март 2021
Թուրքիայում գործող՝ կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները ողջ երկրի տարածքում ակցիաներ են նախաձեռնում Ստամբուլի կոնվենցիայից դուրս գալու դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու նպատակով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Bianet.org-ը:


Մարտի 20-ին բողոքի ակցիաներ են նախատեսված մասնավորապես Ստամբուլ, Անկարա, Իզմիր, Էսքիշեհիր, Ադանա, Հաթայ, Մերսին և այլ քաղաքներում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշմամբ՝ երկիրը պաշտոնապես դուրս է եկել Ստամբուլյան կոնվենցիայից: Ընդ որում, Թուրքիան առաջինն էր 2011 թվականին ստորագրել Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան, որը հայտնի է Ստամբուլյան կոնվենցիա անունով: