Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի այս քայլերը ուղղված են Արցախում էթնիկ զտումների քաղաքականությունն ավարտին հասցնելուն․ Վլադիմիր Վարդանյան. տեսանյութ

ԱԺ հերթական ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ Կառավարության ծրագրով ամրագրված բոլոր դրույթները, որոնք վերաբերում են Արցախին, կյանքի են կոչվելու, խաղաղապահների դերակատարությունը Արցախում ևս շատ կարևոր է և ՀՀ-ն բոլոր ջանքերը ներդրել է միջազգային գործընկերների հետ խնդիրը լուծելու համար։ Վարդանյանը նշեց, որ Ադրբեջանի այս քայլերը ուղղված են Արցախում էթնիկ զտումների քաղաքականությունն ավարտին հասցնելուն։ «Ամենօրյա ռեժիմով աշխատում ենք խնդիրները լուծելու ուղղությամբ», - եզրափակեց Վլադիմիր Վարդանյանը։